կարևոր
7552 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-10 13:18
Տնտեսական

Ավանդները սահմանափակեք արտարժույթով և իրապես կլուծեք խնդիրը․ Թադևոս Ավետիսյան

Պարոն Պապոյանն առաջարկում է իր նախագծով, որ ազգային արժույթի լրացուցիչ սահմանափակումներ նախատեսվի, ներքին սահմանափակումներ և ասում է, որ դա քիչ գումարի վրա է՝ 17 տոկոս է ընդամենը վարկերի և 300 միլիոն դոլլարի մասին էր խոսում։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Եթե քիչ է, հետևաբար քիչ էլ կլինի ազդեցությունը դոլլարիզացիայի մակարդակի վրա։  Եթե Դուք ուզում եք իրապես լուծել դոլլարիզացիայի խնդիրը, Պարոն Թունյանն էլ ասեց, Պարոն Խաչատրյանն էլ ասեց, որ այստեղ, ըստ էության, Ձեր նշած երկրորդ նպատակը սիրուն փաթեթավորումն է։ Որ ասում եք պաշտպանում ենք շահառուների շահերը, դա ընդամենը սիրուն փաթեթավորում է։ Իսկ դոլլարիզացիայի մակարդակը լուծելու համար, սահմանափակեք ավանդները արտարժույթով, ահռելի ռեսուրս է։ Դրանք սահմաանափակեք արտարժույթով և սահմանափակեք խնդիրը։ Այստեղ, ո՞րն է Կենտրոնական բանկի օգուտը, Կենտրոնական բանկը, ըստ էության, պետք է կողմնակիցը լինի ավելի քիչ ազգային արժույթի սահմանափակումների, որովհետև արժույթային քաղաքականությունը իր տիրույթում է, ինչքան շատ սահմանափակում՝ այնքան ցածր լիկվիդայնությունը։ Ավելի ուշ, ազգային արժույթը, որ սկսեց արժեզրկվել, այս գործոնները չեղան, մի հատ էլ այս սահամանափակումները բերեցին լրացուցիչ արժեզրկման, այստեղ շատ ու քչի մասին չէ խոսքը, այլ քաղաքականության»,- ասաց նա։