կարևոր
6379 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-08 18:35
Հասարակություն

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները ինտերնետ առեւտրի հարցերով աշխատանքային խումբ կստեղծեն

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները ինտերնետ առեւտրի հարցերով աշխատանքային խումբ կստեղծեն

ԱՊՀ մասնակից պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական խորհրդի նիստի մասնակիցները պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ՝ ինտերնետ առեւտրի ոլորտում հարցերի լուծման համար: Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը։

«Քննարկման արդյունքը նիստի բոլոր մասնակիցների կողմից հավանության արժանացած որոշումն է էլեկտրոնային առեւտրի ոլորտում օպերատիվ քննարկման եւ խնդրահարույց հարցերի լուծման համար աշխատանքային խումբ ստեղծելու, ինչպես նաեւ մարքեթփլեսյերի գործնական գործունեության կատարելագործման մասին՝ ԱՊՀ ողջ տարածքում ինտերնետ առեւտրի նկատմամբ սպառողների վստահության մակարդակի բարձրացման նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նիստին մասնակցել են ԱՊՀ ութ երկրների (Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան), ինչպես նաեւ Վրաստանի ներկայացուցիչներ, ԱՊՀ գործադիր կոմիտեի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ: Հանդիպման հիմնական թեման ինտերնետի միջոցով ապրանքների վաճառքի արդիական հարցերն են, այդ թվում ՝ մարքեթփլեյսի միջոցով, եւ ԱՊՀ երկրներում էլեկտրոնային առեւտրում սպառողների իրավունքների պաշտպանությունը։