|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը պայմանավորվել են ավտոմոբիլային փոխադրումների հարցով համատեղ աշխատանքային խումբ ստեղծել: Ինչպես հաղորդում են լրատվականները՝ այս մասին նշված է կառավարությունների ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ամփոփիչ հաղորդագրության մեջ։
Փաստաթղթի համաձայն, աշխատանքային խմբում կընդգրկվեն երեք երկրների մաքսային, սահմանային և տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչները։
Բացի այդ, կողմերը կարևորել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալը մեծացնելու անհրաժեշտությունը։