|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
2013 թվականի նոյեմբերի 14-15-ը Մինսկում կայացավ Անկախ պետությունների համագարծակցության անդամ երկրների Երիտասարդության հարցերով խորհրդի նիստը. տեղեկացնում է msy.am-ը:
Նիստի աշխատանքներին մասնակցում էր խորհրդի անդամ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանը:
Այլ հարցերի շարքում նիստի օրակարգում ընդգրկված էր Երիտասարդության հարցերով խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահ ընտրվեց Բելառուսի Հանրապետության կրթության նախարարի տեղակալ Վ. Յակժիկը, համանախագահ՝ Ա. Քարամյանը:
Խորհրդի մեկ այլ որոշմամբ` հաստատվեց, որ խորհրդի առաջիկա նիստը գումարվելու է 2014 թ. ապրիլի 25-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում: Այն կարևորվում է Հայաստանի Հանրապետությունում տարվող պետական երիտասարդական քաղաքականության մասին տեղեկատվության հանրայնացմամբ` ԱՊՀ մասնակից երկրների շրջանում, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների Երիտասարդության հարցերի խորհրդում ակտիվ դերակատարություն ստանձնելու հանգամանքով: