|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Օտար երկրներում գրոհայինների շարքերում մարտական պատրաստություն անցած ԱՊՀ ավելի քան 2 հազար քաղաքացի հետախուզման մեջ է գտնվում: Այդ մասին հայտնել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու հանձնաժողովներում հանդես գալով զեկույցով. Հայտնում է ТАСС-ը:
Խոսելով գրոհային-ահաբեկիչների խնդրի մասին՝ նա նշել է, որ աֆղանա-պակիստանյան գոտում, Սիրիայում և Իրաքում զինված հակամարտություններին մասնակցած ԱՊՀ երկրների քաղաքացիները (առկա տվյալների համաձայն՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ), ստանալով իրական մարտական պատրաստություն և փորձ, սկսել են վերադառնալ ԱՊՀ պետությունների տարածքներ, այթվում` Հյուսիսային Կովկասում, Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում իրենց կենտրոններն ուժեղացնելու համար: