կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-11 22:25
Քաղաքական

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում որոշվեց 2019թ.-ը հռչակել ԱՊՀ-ում Գրքի տարի

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում որոշվեց 2019թ.-ը հռչակել ԱՊՀ-ում Գրքի տարի

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում մասնակցեց և ելույթ ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

Արտգործնախարների խորհրդի նիստը մեկնարկեց նեղ ձևաչափով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։

Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, իրավապահ, հումանիտար, մշակութային, կրթական բնագավառներում ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցության սերտացման ուղղված երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք արժանացան նախարարների հավանությանը։

Արտաքին գործերի նախարարները հավանության արժանացրեցին «Ընտանիքի ինստիտուտի աջակցության և ավանդական ընտանեկան արժեքների» վերաբերյալ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծը։

Նիստի մասնակիցները hավանություն տվեցին 2019թ.-ը ԱՊՀ-ում Գրքի տարի հռչակելու որոշման նախագծին: Անդրադարձ արվեց Հայրենական Մեծ պատերազմում հաղթակակի 75-ամյակի նշմանը։

ԱՊՀ մասնակից երկրների ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։ Որոշվեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2018թ. ապրիլին Մինսկում։