կարևոր
3664 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-06 21:42
Հասարակություն Աշխարհ

Խորվաթիայում կործանվել Է ՄիԳ-21 կործանիչը

Խորվաթիայում կործանվել Է ՄիԳ-21 կործանիչը

Խորվաթիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-21 կործանիչն ընկել է երկրի հյուսիս-արեւելքում, օդաչուի որոնումներ են ընթանում, հայտնել Է հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Խորվաթիայի ՌՕՈւ–ի ինքնաթիռբ այսօր պլանային ուսումնական թռիչքի ժամանակ ժամը 14.00–ի (Մոսկվայի ժամանակով`16.00) սահմաններում ընկել է Սլատինա քաղաքի մոտ գտնվող Վիրովիտիցկո–Պոդրավսկա ժուպանիայի տարածքում։ Միջոցներ են ձեռնարկվում անձնակազմի որոնման և փրկելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Այժմ Խորվաթիայի զինվորականների մոտ աշխատանքային վիճակում են մնացել, տարբեր տվյալներով, խորհրդային արտադրության երկուսից չորս ՄիԳ-21 կործանիչներ։ Ուկրաինայում Խորվաթիայի ռազմաօդային ուժերի համար ձեռք բերված 12 ՄիԳ-21 կործանիչներ Օդեսայի ավիավերանորոգման գործարանում գնելու և վերանորոգելու փորձն ավարտվել է 2019 թվականի մարտին՝ ՊՆ բարձրաստիճան աշխատակցի և տեղի գործարարի բանտարկության դատավճռով՝ կաշառք տալու և անորակ վերանորոգման համար։

Խորվաթիայի պաշտպանության նախարարներ Մարիո Բանոժիչն ու Ֆլորենս Պարլին 2021 թվականի նոյեմբերին պայմանագիր կնքեցին 999 մլն եվրո արժողությամբ (հարկերը ներառյալ գումարը կազմեց 1.2 մլրդ եվրո)12 Rafale կործանիչների ձեռքբերման վերաբերյալ։ Կործանիչների փոխանցումն ու օդաչուների ուսուցումը կտևի մի քանի տարի։