|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ հակաօդային պաշտպանության ծառայության կազմում ներառված կործանիչները կանխել են ամերիկյան ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի խախտումը. ամերիկյան ռմբակոծիչները նկատվել են Բարենցի ծովի օդային տարածքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Օդային տարածքի վերահսկման միջոցները ծովի վրա սահմանին մոտեցող խմբակային օդային թիրախ են հայտնաբերել,ինչից հետո ՄիԳ-29 և ՄիԳ-31 ինքնաթիռներն օդ են բարձրացվել:
«Ռուսական կործանիչների անձնակազմերն օդային թիրախն իդենտիֆիկացրել են որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52N ռազմավարական ռմբակոծիչներ: Երբ ռուսական կործանիչները մոտեցել են, ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները շրջադարձ են կատարել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից»,- ասվում է զեկույցում։
Ռուսական ինքնաթիռները վերադարձել են տեղակայման օդանավակայաններ, պետական սահմանի խախտում թույլ չի տրվել, հավելել են ՌԴ ՊՆ-ից։