Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռի մի քանի ուղևորներ, որոնք Թեհրանից դեպի Բեյրութ էին թռչում, տուժել են օտարերկրյա կործանիչների հետ բախումից ինքնաթիռի խուսանավելու ժամանակ. հայտնում է РИА Новости- ն ՝ հղում անելով տեղական հեռուստառադիոընկերությանը: Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի օդային տարածքում: Ըստ իրանական կողմի՝ կործանիչները մոտեցել են իրանական օդանավին և փորձել են ստիպել նրան վայրէջք կատարել:
Թեհրանում նշում են, որ կործանիչը եղել է ամերիկյան:
«Ինքնաթիռի օդաչուի և երկու կործանիչների օդաչուների միջև բանակցությունների ընթացքում և անվտանգ հեռավորությունը պահպանելու անհրաժեշտության մասին նախազգուշացումից հետո, նրանք իրենց ներկայացրել են որպես ամերիկյան», - ասաց Թեհրանը:
Ուղևորատար ինքնաթիռը ի վերջո վայրէջք կատարեց օդանավակայանում: Տուժածներին օգնություն են ցուցաբերվել:
Սիրիայի օդային տարածքում կործանիչների ագրեսիվ պահվածքի պատճառները չեն հստակեցվել: Թեհրանը սպառնացել է «քաղաքական և իրավական միջոցառումներ» ձեռնարկել դեպքի հանգամանքները քննելուց հետո: