Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորվաթ գիտնականները մեղուներին սովորեցրել են հոտով հայտնաբերել 1990-ականների զինված հակամարտությունից մնացած ականները: Այն ժամանակ ավելի քան 90 հազար ական է տեղադրվել, որոնց պայթյունից զոհվել է մոտ 2,5 հազար մարդ. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Մեղուները շներից ոչ պակաս կարողանում են տարբերել հոտերը: Այդ միջատի համար դժվարություն չէ հիշել, թե ինչպես է բուրում պայթուցիկը: Փորձերը ցույց են տվել, որ մեղուները կարող են ճշգրիտ տեղը ցույց տալ»,- ասում է Զագրեբի համալսարանի պրոֆեսոր Նիկոլա Կեժիչը:
Մեղուներին վարժեցնում են` նրանց սննդի մեջ փոքր քանակությամբ տրոտիլ ավելացնելով: Ըստ գիտնականների` այդ գործընթացը բավականին էժան է, բացի դրանից` մեղուներն այնքան թեթեւ են, որ չեն կարող ակտիվացնել ականի պայթուցիչը եւ վնասել իրենց ու շրջապատի մարդկանց: