Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1964-ին տեղի ունեցավ մեր Վերջին զանգը, բայց այն ժամանակ չէր նշվում այն, մենք էլ առանձնապես չենք նշել այն. yerkir.am-ի հետ զրույցում նշեց կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը: Չաուշյանը սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Ըստ նրա` այդ տարիներին քննությունները հանձնելուց հետո միայն ավարտական երեկոյի խնջույք էին կազմակերպում: «Բայց շատ համեստ էինք նշում, իսկ հիմա շատ շքեղ են այն տոնում և քանի գնում` բորբոքվում են կրքերը: Մի կողմից, ես համաձայն եմ դրա հետ, որովհետև մարդիկ նոր կյանք են մտնում, բայց, մյուս կողմից, այն կարծես դարձել է պարտադիր բան` մի քիչ էլ չափազանցված»,-ասաց Չաուշյանը:
Ըստ նրա` սերունդների միջև շատ բան է փոխվել` այն տարիներին հայրենասիրություն կար, չնայած սովետական համակարգում էինք ապրում.«Հիշում եմ 1965 թվականի շքերթը, որ մարդիկ դուրս եկան` պահանջելով մեր հողերը. ես էլ էի այդ շարքերում: Դա այնպիսի զարթոնք էր, ամբողջ ազգը մեկ մարդ էր դարձել, իսկ հիմա արժեքների անկում կա, ժամանակները մի քիչ փոխվել են»: