Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Մինչև Պրահայի հանդիպումն Ադրբեջանը համաձայնություն է ունեցել քննարկելու Արցախի կարգավիճակի հարցը:
Ամեն ինչ փոխվել է Պրահայի հանդիպումով, որտեղ հայկական կողմի հետ ձեռք են բերվել համաձայնություններ Արցախի հաշվին:
Այս մասին այսօր մանրամասն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը
«Եվ, ի դեպ, ադրբեջանական կողմն ասել էր, որ պատրաստ է գրեթե ամեն ինչի աջակցել, բայց կարգավիճակի հարցը պետք է լրամշակվի։ Իսկ հոկտեմբերի վերջին Սոչիի հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին եւ հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել ջենթլմենական այդ ըմբռնման հիմա վրա՝ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել «հետո»-ին, բայց երբ նախագահ Ալիեւը եւ վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ իրենք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ ղեկավարվելով ՄԱԿ Կանոնադրությամբ եւ Ալմաթիի հռչակագրով։ Իսկ Ալմաթիի հռչակագիրը ԱՊՀ-ի ստեղծման մասին հստակ նշում է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է։ Եվ երբ ստորագրելով այս պայմանավորվածությունը՝ մեր հայ գործընկերները մեզ ասում են, թե թող ՌԴ-ն հաստատի իր առաջարկությունները Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, դե, դուք էլ եք հասկանում, որ դա այնքան էլ բանակցություններ վարելու «օպերայից» չէ, այլ մի ուրիշ օպերայից»»։