Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արցախի հարցը քաղաքական հարց է, եթե ուզում ենք լուծել այն, չպետք է խուսափենք քաղաքականությամբ զբաղվելուց», - գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Սեպտեմբերի 19-ից հետո Արցախի հայրենակիցների խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ձեռնարկած քայլերի մասին խոսել եմ Համաժողով «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» համաժողովի ընթացքում:
Բոլոր ձեռնարկված քայլերը բաժանելով
1. բարոյական
2. իրավական
3. քաղաքական
ուղղությունների, ներկայացրել եմ կենցաղային հարցերով մեր հայրենակիցների խնդիրների մեղմացմանն ուղղված քայլերը, նրանց իրավական խնդիրների բարձրաձայնման, խորհրդատվության տրամադրման ուղղությամբ արված քայլերը, բայց հատկապես կարևորել եմ քաղաքական ուղղությունը:
Այստեղ այն հայեցակարգի որդեգրումը և դրա պաշտպանության ուղղված քայլերն են, որոնք մենք իրականացրել ենք սեպտեմբերի 19-ից հետո:
Արձանագրելով, որ Արցախի հարցը չի կարող փակված համարվել, քանի որ առկա է Արցախի հանրապետության սուբյեկտայնության հիմքը` Արցախի ժողովուրդը, ելնելով այդ ժողովրդի իր հայրենիք վերադառնալու անօտարելի իրավունքի պաշտպանությունից, մենք որդեգրել ենք Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքում ձևավորված Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ամեն կերպ աջակցելու ուղեգիծը:
Այս անցումային փուլում կարևորել ենք արցախցիներին տրվող արտոնությունները և օգնությունը ոչ թե ՀՀ քաղաքացի չլինելու հակաօրինական որոշումից, այլ արցախցիների նկատմամբ տեղի ունեցած էթնիկ զտման և ցեղասպանության փաստից բխեցնելը:
Այս հայեցակարգային դրույթների շրջանակներում ներկայացրել եմ միջազգային գործընկերների, Արցախի գործընկերների, հայ հանրության հետ իրականացվող աշխատանքները»: