Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Մեկնարկել է՝ Արցախի Հանրապետության 33-ամյակին նվիրված «Վերադարձ» խորագրով միջոցառումը, որը նախաձեռնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ Նշվում է, որ «ՎԵՐԱԴԱՐՁ» խորագրովմիջոցառումը նպատակ ունի ստեղծված ծանրագույն իրավիճակում արժևորել պատմական օրվա խորհուրդը, նաև ներկայացնել մոտեցումներ և առաջարկներ՝ Արցախի հիմնախնդրի մարտահրավերների և քաղաքական լուծումների, համազգային հանձնառությունների և Արցախահայության անօտարելի իրավունքների իրացման վերաբերյալ։
Միջոցառումը սկսվեց մեր րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հերոսների։ Այնուհետեւ հնչեցին Հայաստանի ու Արցախի պետական հիմները։
Մինչ այդ, լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշեց․ «Մենք ուժ ենք, որն ասում է՝ Արցախի հարցը փակված չէ այնքան ժամանակ, քանի դեռ արցախցին չի վերադարձել իր հայրենիք»։
Մանրամասն՝ տեսանյութում։