Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Իրանն ունակ է երեք-չորս ամսվա ընթացքում հարստացնել միջուկային նյութերը զենքի մակարդակի:
«Այսօր արդյունքն այն է, որ Իրանը շատ ավելի մոտ է զենքի համար միջուկային նյութեր արտադրելուն, քան այն ժամանակ, երբ ուժի մեջ էր համաձայնագիրը (Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր - JCPՕA): Այսպես կոչված՝ բեկումնային ժամանակը, որը Իրանից կարող է պահանջվել զենքի մակարդակի միջուկային նյութեր արտադրելու համար, համաձայնագրով մեկ տարով երկարացվել է»,– երեքշաբթի հայտարարել է Բլինքենը ԱՄՆ Ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում: «Այժմ, ըստ հաղորդագրությունների, մեզ մնացել է երեք-չորս ամիս, և մենք գնում ենք սխալ ուղղությամբ»,- հավելել է նա։
Պետքարտուղարի խոսքով՝ անհրաժեշտ է աշխատել ավելի երկարաժամկետ ու լուրջ համաձայնագրի վրա: «Եթե մենք վերադառնանք համաձայնագրին, եթե Իրանը վերադառնա գործարքը կատարելուն, և մենք նույնն անենք, ապա պետք է աշխատենք ավելի երկարաժամկետ և ավելի լուրջ համաձայնագրի վրա»,- նշել է նա:
Բլինքենի կարծիքով՝ նման համաձայնագիրը պետք է ընդգրկի իրանական բալիստիկ հրթիռների ծրագիրը և Թեհրանի «ապակայունացնող» գործողություններն այլ երկրներում: