|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Սիիրթ (պատմական Սղերդ) նահանգից կին պատգամավոր Բեսիմե Քոնջան զրկվել է մանդատից։
Ըստ Birgun-ի՝ այդ մասին համապատասխան փաստաթուղթ է հրապարակվել Թուրքիայի կառավարության աշխատակազմի կողմից։ Նշյալ փաստաթուղթն ընթերցվել է Թուրքիայի խորհդարանում, որից հետո Քոնջան զրկվել է պատգամավորական մանդատից։ Որպես պատճառ նշվել է այն, որ Քոնջան իր ելույթներում իբր աջակցում է ահաբեկչությանը:
Հիշեցնենք, որ Քոնջան ավելի վաղ մեղադրվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին» քարոզչություն անելու մեջ և դատապարտվել 2,5 տարի ազատազրկման։