|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած` հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն. այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, այդ փաստին անդրադառնալով, լրագրողներին ասաց, որ իրեն մանդատից զրկելու հիմքեր չկան: «Տակը բան պիտի լինի, որ հնարավոր լինի, իսկ էն որ բողոքով դիմել են, պարտավոր են ընթացք տալ, լսել՝ ըստ օրենքի, ըստ Սահմանադրության»,- նշեց նա:
Հակադարձմանը` Ձեր ելույթներն են հիմք հանդիսանում, երբ ասում եք, որ բիզնեսով եք զբաղվում, Ծառուկյանը չպատասխանեց՝ խոստանալով ավելի ուշ դրան անդրադառնալ: