|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ՌԴ Սվերդլովի մարզի Օրենսդիր ժողովը լիազորություններից զրկել է «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ից հայ պատգամավոր Արմեն Կարապետյանին. հայտնում է znak.com-ը: Որոշմանն աջակցել է 42 պատգամավոր` անհրաժեշտ 26-ի փոխարեն:
Նման որոշման պատճառ է դարձել այն, որ պատգամավորը խախտել է եկամուտների և ունեցվածքի մասին տեղեկությունների ներկայացման կանոնները: 2016-ի հայտարարագրում նա չի նշել իր երկու անչափահաս երեխաների անունները` պատճառաբանելով, որ նրանց անունով ոչինչ գրանցված չէ: