|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունգարիան 2023 թվականի իր բյուջեից 187 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային օգնությանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ Հունգարիայի նախարարների կաբինետի որոշման, որը ստորագրել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, միջոցներն ուղղվում են «Ուկրաինային ֆինանսական օգնության ցուցաբերմանը»:
Փաստաթղթում նշված Է, որ 187 միլիոն եվրոն Հունգարիան կհատկացնի 2023 թ.-ին տնտեսության վերականգնման համար Ուկրաինային վարկեր տրամադրելու մասին Եվրամիության որոշմանը համապատասխան:
Ավելի վաղ Օրբանը հայտարարել Էր, որ Հունգարիան հանձնառու Է Ուկրաինային ֆինանսական օգնության ցուցաբերել, սակայն մտադիր Է դա անել ոչ թե ԵՄ-ի համատեղ վարկի տրամադրման միջոցով, այլ երկկողմ հիմունքներով: