|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եվրամիությունը որոշում է կայացրել Ուկրաինային աջակցել նոր ծրագրով՝ երկրին տրամադրելով 500 մլն եվրո:
Այդ գումարի քառորդը կտրամադրի Բեռլինը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Պաշտպանության նախարար Քրիստինե Լամբրեխտը:
«Լավ է և ճիշտ, որ մենք Ուկրաինային 500 մլն եվրո տրամադրելու մասին որոշում ենք կայացնում: Գերմանիան այս նախաձեռնությանը մասնակցում է 26 տոկոսով: Կարևոր է, որ մենք համերաշխ աջակցում ենք Ուկրաինային և անում ենք հնարավորը, որ այն հետագայում էլ կարողանա զինվել, պաշտպանվել, ինչպես վերջին օրերին և շաբաթներին»,-Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է Լամբրեխտը: