կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-30 10:56
Քաղաքական

ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնում, չենք դնելու. Փաշինյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնում, չենք դնելու. Փաշինյան

Երեկ կայացած հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ՌԴ Դումայի պատվիրակության հետ: Հանդիպումը, ըստ նրա, անցել է ջերմ մթնոլորտում: Փաշինյանը հավաստիացրել է, որ Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից:

Այսօր խորհրդարանում լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք հրաժարվել է ԵԱՏՄ-ից դուրս գալուց /նա դեմ էր քվեարկել Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելուն, իսկ այնուհետեւ ԵԱՏՄ-ից դուրս գալու լսումներ էին հրավիրել-խմբ./:

«Երբ որ դու ընդդիմություն ես եւ հնարավորություն չունես խնդիրները քննարկելու համապատասխան կառույցի գործադիր մակարդակում, ընդդիմության պարագայում տարբերակներից մեկն է պրոբլեմները բարձրաձայնելը եւ համապատասխան արձագանք ստանալը: Երբ որ հանդես ես գալիս իշխանության դիրքերից, հնարավորություն ունես բոլոր պրոբլեմները քննարկելու գործընկերներ երկների հետ եւ համբերատար, գործընկերության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել»,- հայտարարեց Փաշինյանը:

Կրկնվող հարցին, թե այլեւս հրաժարվում է նախկին նախաձեռնությունից, նա պատասխանեց` ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չեն դնում, չեն դնելու, բայցեւ չեն ասում, որ խնդիրներ չկան ԵԱՏՄ-ում: