|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆորի զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։
Սպիտակ ֆոսֆորն օգտագործվում է ավիացիոն ռումբերի, ավիացիոն կասետային զինամթերքի, հրետանային արկերի, ականների, ինչպես նաև խառնուրդների համար: Հրկիզվող զենքերը սովորական զենքեր են, սակայն ՄԱԿ-ի 1980 թվականի Անմարդկային զենքերի մասին կոնվենցիայի երրորդ արձանագրությունն արգելում է դրանք օգտագործել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ, ինչպես նաև քաղաքացիական տարածքներում ռազմական օբյեկտների վրա հարվածների ժամանակ: Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում դասակարգել ֆոսֆորային ռումբերը որպես քիմիական զենք։
2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ հայ-ադրբեջանական հակամարտության երկու կողմերը միմյանց մեղադրում էին ֆոսֆորային զինամթերք օգտագործելու մեջ։