Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական հանձնարարականը վերաբերում էր պետական գույքի կառավարման վարչության կողմից արձանագրված պետական մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների անշարժ գույքին:
Այդ անշարժ գույքը փաստացի չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ կամ մասնակի: Միաժամանակ, վարչապետի խոսքով, այդ անշարժ գույքի պահպանման ծախսերը հիմնականում իրականացվում են պետական բյուջեից: Ահա, թե ինչու այդ անշարժ գույքերը, ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման նկատառումով, պետք է օգտագործման տրամադրել, անգամ` անհատույց, կամ էլ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը:
Ելնելով դրանից` վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետերին` մեկամսյա ժամկետում գույքագրել և պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել պետական, համայնքային, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների ենթակայության, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով տրված այն անշարժ գույքերի ցանկերը, որոնք մինչ օրս չեն օգտագործվել կամ օգտագործվել են ոչ լիարժեք:
Հանձնարարվեց նաև պետական գույքի վարչության պետին` մեկամսյա ժամկետում ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ, թե այդ անշարժ գույքը ներդրումային ծրագրերի և նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից ինչպես կարելի է օգտագործել կամ օտարել: