|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հայերի՝ 1915 թվականից առաջ կառուցած մշակութային արժեքները միայն եկեղեցիներ չեն:
Ըստ «Ակօս»-ի՝ Հայոց ցեղասպանությունից հետո հայերի լքած տները, դպրոցները, խանութները, հողերն ու եկեղեցիները թողել են բախտի քմահաճույքին: Այդ շինություններից մեկը համարվող Վանի Գյուլփընար շրջանի պատմական եկեղեցիներից մեկը փորձում են դարձյալ վերականգնել:
400 տարվա պատմություն ունեցող այդ շինություններից ընդամենը մի քանիսն են կանգուն մնացել: Ինչ վերաբերում է եկեղեցուն, այն տարիներ շարունակ օգտագործվել է որպես ախոռ և աղբանոց: Ակադեմիկոս Մեհմեդ Թոփը եկեղեցու վերականգնման համար աշխատանքներ է սկսել:
«Ակօս»-ի հետ զրույցում նա ասել է.«Եկեղեցու վերականգնման համար դիմելու ենք մշակույթի նախարարությանը: Քանի որ գյուղում հայ չի մնացել, ամենայն համանականությամբ, եկեղեցին կանվանենք գյուղի հին անունով»:
Թոփը տեղեկացրել է, որ տարածքում կան նաև հայկական այլ շինություններ, սակայն վերականգնման առաջնահերթությունը պետք է տալ մեծ շինություններին: