կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-21 11:12
Հասարակություն

Ֆիզիկական անձանց կարգելվի հրավառության համար օգտագործվող պայթուցիկ նյութերի վաճառքը. տուգանքը` 1 մլն դրամ

Ֆիզիկական անձանց կարգելվի հրավառության համար օգտագործվող պայթուցիկ նյութերի վաճառքը. տուգանքը` 1 մլն դրամ

ԱԺ-ն քվեարկության է դրել երեկ քննարկած հարցերը: Երկրորդ ընթերցմամբ` 96 կողմ ձայներով, ընդունվեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Նախագծով ֆիզիկական անձանց կարգելվի հրավառության համար օգտագործվող պայթուցիկ նյութերի վաճառքը: Դրանք կվաճառվեն բացառապես իրավաբանական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ համայնքի ղեկավարի համապատասխան թույլտվությամբ:

Այս պահանջների խախտման համար սահմանվում է վարչական տուգանք: Նախագծով` խոշոր չափի տուգանք կսահմանվի սահմանված կարգի խախտմամբ հրավառություն իրականացնելու դեպքերում։ Կանոնների, պահանջների խախտմամբ առաջին անգամ հրավառության իրականացումը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, այսինքն՝ 1 մլն դրամով։ Նույն արարքը առաջին տուգանքի նշանակման օրվանից հաշված մեկ տարվա ընթացքում կրկնելը հանգեցնում է տուգանքի նշանակման՝ 2000-ապատիկի չափով, այսինքն՝ 2 մլն դրամով։ Երրորդ անգամ արդեն խախտում թույլ տվողին զրկում են այդ գործունեությունը իրականացնելու թույլտվությունից։ Նախատեսվում է նաև տուգանք գիշերային ժամերին լռության խախտման դեպքում. տուգանքը կլինի նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։