|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քվեարկությանն օգտագործվող դրոշմակնիքի նմուշը:
Համաձայն հանձնաժողովի որոշման` դրոշմակնիքի նմուշում նշված է «ՔՎԵ» բառը և հանրաքվեի քվեարկության օրը, ամիսը և տարեթիվը՝ «06.12.15»:
Արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը քննարկման արդյունքում մերժել է ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անունից Պարոյր Հայրիկեանի ներկայացրած դիմումը: