կարևոր
3841 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-11 19:33
Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը վերջնական որոշում չունի խորհրդարան վերադառնալու վերաբերյալ․ News.am

«Հայաստան» խմբակցությունը վերջնական որոշում չունի խորհրդարան վերադառնալու վերաբերյալ․ News.am

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այս պահին վերջնական որոշում չունի խորհրդարան վերադառնալու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։

«Ֆրակցիայի պարբերական բնույթ կրող քննարկումների ժամանակ ինչպես այդ, այնպես էլ այլ հարցեր են քննարկվում։ Այս պահին վերջնական որոշում չունենք, երբ որոշումը լինի, դրա մասին կտեղեկացվի հանրությանը»,– ասաց պատգամավորը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերադառնալու է  խորհրդարան եւ մասնակցելու ԱԺ աշխատանքներին։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլից բոյկոտել էին ԱԺ նիստերը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը պահանջում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում մի փոքր իջեցնել նշաձողը։ Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դուրս եկավ փողոց, ապա մեկուկես ամիս անց հայտարարեց մարտավարությունը փոխելու մասին։ 

Աղբյուրը՝ NEWS.am