կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-12 15:49
Հասարակություն

Ոստիկանությունը իրավունք չունի ուժեղացված ծառայության անվան տակ խուզարկել մեքենաները, եթե չունի դատարանի որոշում․ Վահե Գրիգորյան

Ոստիկանությունը իրավունք չունի ուժեղացված ծառայության անվան տակ խուզարկել մեքենաները, եթե չունի դատարանի որոշում․ Վահե Գրիգորյան
Ոստիկանությունը իրավունք չունի ուժեղացված ծառայության անվան տակ խուզարկել մեքենաները, եթե չունի դատարանի որոշում, քանի որ մեքենայի իրավական կարգավիճակը հավասարեցված է տան/բնակարանի կարգավիճակին:
Սիրելի քաղաքացիներ, թույլ մի' տվեք ոստիկանությանը խուզարկել ձեր մեքենան առանց դատարանի որոշման. Դատարանի համապատասխան որոշման բացակայության դեպքում նրանք ունեն մեքենան բացառապես տեսողական զննման ենթարկելու լիազորություն:
Այն, ինչ տեղ է ունենում այժմ Խանջյան և Երևան քաղաքի այլ փողոցներում, հերթական ցինիկ ապօրինությունն է.
Իսկ ապօրինությունը այս իշխանության բրենդն ու այցեքարտն է դարձել:
Ցտեսություն
 
Վահե Գրիգորյան

Իրավաբան