Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն այսօր լրագրողներին ասաց, որ Սերժ Սարգսյանի կառավարման մասին ինքը բազմիցս է խոսել և ասել` եթե նա լավ կառավարիչ լիներ, երկիրն այս իրավիճակում չէր լինի:
Արարատ Զուրաբյանն անդրադարձավ ՀՀՇ-ի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը, որոնք սահմանադրական բարեփոխումների համատեքստում էին: ՀՀՇ վարչության նախագահի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի` հանրապետության համար վատ կառավարիչ լինելը նրան չի խանգարում կողմ լինել սահմանադրական բարեփոխումներին: Սարգսյանը ՀՀ ժողովրդավարության հասնելու միակ հույսը կապում է պառլամենտական կառավարման հետ:
«Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում մենք մի բան հստակ ենք հասկացել, որ Սերժ Սարգսյանը դեռևս չունի վերջնական որոշում, թե կառավարման որ ձևն է ընտրելու: Նա պատրաստվում է երկու նախագիծ բերել ԱԺ՝ կիսանախագահական և խորհրդարանական, բայց մենք դեմ ենք կիսանախագահականին»,- նշեց Արարատ Զուրաբյանը` հավելելով. «Սահմանադրական բարեփոխումներն առանց 100 տոկոս համամասնական ընտրակարգի որևէ բան չեն տա»:
Նրա դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումներով չի ցանկանում վերարտադրել իր իշխանությունը: «Սերժ Սարգսյանը, եթե չլինի ԱԺ պատգամավոր, չի կարող լինել ԱԺ նախագահ: Նրա պաշտոնավարումն ավարտվելու է 2018-ին, իսկ պառլամենտական ընտրությունները 2017-ին են, որպեսզի նա դառնա պատգամավոր, պետք է հրաժարական տա և վայր դնի նախագահի լիազորությունները»,- ասաց ՀՀՇ-ականը:
Արարատ Զուրաբյանւ նաեւ նշեց, որ եթե այս փոփոխություններով Սերժ Սարգսյանը փորձի իմիտացիա անել, ապա քաղաքական ուժերը չեն թողնի, որ նա սահմանադրական փոփոխություններից հետո վերցնի իշխանության սանձը: