|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման կամ չանցկացման մասին վերջանական որոշում կկայացվի 2021 գարնանը: Այս մասին գրում է ճապոնական Kyodo գործակալությունը:
Ամեն ինչ կախված կլինի, թե կորոնավիրուսի պանդեմիան ինչ փուլում կլինի:
ՕԽ-ի կազմկոմիտեի նախագահը և Տոկիոյի մարզպետը հանդիպում են ունեցել և քննարկման արդյունքում հանգել այն եզրակացությանը, որ ամեն ինչ կախված կլինի աշխարհում համաճարակի վիճակից:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:
Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: