Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 5-ին Արաբական Միացյալ Էմիրություններում հայաստանից գործարարներ են մասնակցել հայկական որակի ստուգատեսի մրցանակաբաշխությանը։
«Որակի նշան» ընկերությունն իր տարեկան ամփոփ միջոցառումն անցկացրել է Դուբայում։ Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ԱՄԷ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը, Հայաստանից էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը եւ Արցախի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Անդրանիկ Գասպարյանը։
Ավանդույթի ուժով այս անգամ էլ ուսումնասիրվել են Հայստանում արտադրանքի, հանրային ծառայությունների մատուցման, համայնքային կառավարման եւ, հանրային առողջության պահպանման ոլորտներում ընկերությունների կարողությունների զարգացումը։
Դուբայում անցկացված միջոցառման մրցանակակիրները 22-ն էին՝ տարբեր ոլորտներից։
Այս անգամ ստուգատեսին ավելացավ արվեստի ճյուղը։ Բավականին յուրահատուկ ձեռագրով մի նորահայտ նկարչուհի է առաջին մրցանակակիրը՝ Լուսինե Թալոյան։ Այս մրցանակաբաշխության շրջանակներում նկարչուհուն մրցանակակիր էին դարձրել նրա տասնյակ հազարավոր ակտիվ հետեւորդները` սոցցանցային տիրույթում։
Նկարչուհու ցուցասրահից ժամանակ առ ժամանակ վառ կտավներով սոցցանցերում կիսվում են ու Լուսինե Թելոյանի ոճն ու կտավին նրա երեւակայական պատկերումները ակտիվ քննարկում են հանրային լայն շրջանակում՝ այդ թվում օտարերկրացի արվեստասերներ։ Նշենք, որ
համայնքային կառավարման մարմիններից ևս երկու պաշտոնյաներ դարձան մրցանակակիր։ Ակտիվ նախաձեռնողականության, համայնքներում մասշտաբային աշխատանքների կատարման եւ բարեխղճության համար սոցհարցումներով լավագույնն էին համարվել Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար էդգար Արշակյան ու Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։
«Որակի նշան 22» մրցանակակիրներ դարձան`
«ՕՎԱԼ ՓԵՔ» ընկերությունը , «Դերժավա» ապրանքների խումբը ներկայացնող ապրանքանիշը,
« Բաղրամյան ալյուր» ընկերությունը,
« ՀԱԼԴԻ Քոնսալթ» ՍՊԸ-ն, «Պատրիոտներ» թեյերի արտադրությունը
«Ջինջ» ընկերությունը, «Էկոսենս » հետազոտությունների լաբորատոր ցանցը
« Ատամ» էսթետիկ կենտրոնը «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը Իջևանի գինու-կոնյակի գործարանը « Լուսակերտի Էլիտ» թռչնաֆաբրիկան
«Ֆլեշ» ընկերությունը, ՀՀ Աուդիտորների պալատը «Դիլի» կաթնամթերքը, «Կապան» ՃՃՇ ընկերությունը ,Pro decor դիզայներական ընկերությունը, Arta tour տուրիստական ընկերությունը, Արցախից «Հաթերք ֆուդ» մեղրի տեսականի արտադրող ընկերությունը եւ Արմենիա ՀԸ «Ժամը» լրատվական հաղորդումը։
«Որակի նշան» մրցանակաբաշխության կազմակերպիչները մտադիր են հաջորդ տարի «Որակի նշան 2023» գալլա միջոցառումն անցկացնել Փարիզում։
Համոզված են որ այսպիսի միջոցառումներով կստեղծեն օտարերկրյա գործարարների հետ շփումների-կապերի լայն հնարավորություն, կօգնեն հայկական արտադրանքը դուրս բերել միջազգային շուկա, ինչում իր բաժին աջակցությունը խոստացավ ցուցաբերել Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը` ՀՀ կառավարության անունից։