Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի ունեցավ ֆուտզալի Հայաստանի 2013-2014 թթ. մրցաշրջանի և կանանց ֆուտբոլի աշնանային մրցաշարի մրցանակաբաշխությունը:
Մեդալներով պարգևատրվեցին ֆուտզալի Հայաստանի գործող չեմպիոն «Թալգրիգ», փոխչեմպիոն «Պոլիտեխնիկ» և երրորդ մրցանակակիր «Գյումրի» ակումբների ֆուտբոլիստները: Անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ Արմեն Բաբայանը` «Թալգրիգ» թիմից, իսկ լավագույն ռմբարկուի մրցանակը ստացավ «Թալ Գրիգի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Էդգար Կիրակոսյանը:
Կանանց ֆուտբոլի 2014-2015 թթ. աշնանային ստուգողական մրցաշարում մեդալներով պարգևատրվեցին հաղթող «Երևան-Գ.Մ.» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրած «ԱՖԴ-աղջիկներ» թիմը և երրորդ տեղն զբաղեցրած «Երևան-Լ.Հ.» թիմը: Մրցանակներ շնորհվեցին նաև տարվա լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, լավագույն կիսապաշտպան, լավագույն հարձակվող, լավագույն ռմբարկու և լավագույն մարզիչ անվանակարգերում:
Մրցաշարի լավագույն դարպասապահ՝ Լենա Անդրեասյան «Երևան-Լ.Հ.»
Լավագույն պաշտպան՝ Մարիամ Ստեփանյան «Երևան-Գ.Մ.»,
Լավագույն կիսապաշտպան՝ Սոֆիկ Թորոսյան «Երևան-Լ.Հ.»,
Լավագույն հարձակվող՝ Լիանա Յագմուրյան«Երևան-Լ.Հ.»:
Լավագույն ռմբարկու՝ Լուսինե Հովհաննիսյան «ԱՖԴ-Աղջիկներ»
Լավագույն մարզիչ՝ Գայանե Մկրտչյան «Երևան-Գ.Մ.»:
2014 թ. Հայաստանի կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչ ճանաչվեց Հայաստանի` մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը: