|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադրվել է չմասնակցել հունվար ամսին կայանալիք «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը:
Պատճառը ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի արտահայտություններն են պորտուգալացու հասցեին: Երբ նախագահին հարցրել են՝ Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի, Բլատերն իր նախապատվությունը բացահայտ տվել է Մեսսիին և ավելորդ արտահայտություններ արել պորտուգալացու հասցեին՝ ասելով, որ Ռոնալդուն դաշտում «հրամանատար»-ի կեցվածք է ընդունում և շատ գումարներ է ծախսում վարսահարդարման վրա:
Ճիշտ է՝ հետո Բլատերն իր թվիթերյան էջում ներողություն է խնդրել Ռոնալդուից, սակայն վերջինս չի ընդունել այն: Ռոնալդուն չի ցանկանում հանդիպել Բլատերին, այդ պատճառով որոշել է չմասնակցել մրցանակաբաշխությանը: Պորտուգալացին նաև ասել է, որ Բլատերի հետ պատմությանը վերջ է դրված:
«Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունը կկայանա 2014-ի հունվարին: