Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղ առավոտյան բերման է ենթարկվել Բերդ համայնքի նախկին ղեկավար, «Զորավոր համայնք» դաշինքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Նա 2021 թվականի նոյեմբերի 9-ից կալանավորված էր, ազատ էր արձակվել այս տարվա հոկտեմբերին։
Մանուչարյանը հրաժարվել էր իր մանդատից։
Մանուչարյանի կալանավորման և ավագանու նիստի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, ով այժմ նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ գտնվում է Բերդ համայնքում։
«Չնայած նրան, որ Հարություն Մանուչարյանը հրաժարվել էր մանդատից, մինչև նոյեմբերի 13-ը նա Բերդի գործող ընտրված համայնքապետն է։ Բերդ համանքի ղեկավարը և տեղակալը կալանքի տակ էին, երբ ինքը ինքնաբացարկ հայտնեց, դուրս եկավ, հետո դատական նիստ եղավ և Հարություն Մանուչարյանին ազատ արձակեցին, դրանից հետո ավագանու անդամները նիստ գումարեցին և ընտրեցին համայնքի ղեկավար։ Ինձ թվում է, այս ամենը կատարվել է, որ ճնշում գործադրվի ավագանու անդամների վրա։ Լուսադեմին իրենք մտել են Հարություն Մանուչարյանի բնակարան և բերման ենթարկել նրան»,- ասաց պատգամավորը։
Հարցին` բերման ենթարկելիս պարզաբանե՞լ են պատճառը, ՀՅԴ-ական գործիչը նշեց, որ ինքը տեղյալ չէ՝ ավելացնելով, որ այդ ճնշումները նոր չեն․
«Հարություն Մանուչարյանը շուրջ 9 ամիս կալանքի տակ է եղել, կալանքի տակ եղած ժամանակահատվածում ղեկավարել է դաշինքը, հաղթանակ է տարել, հիմա էլ այդ ճնշումները շարունակում են, ՔՊ-ն մինչև վերջ չի հաշտվում պարտության մտքի հետ, այսօր էլ դրա հերթական դրսևորումն էր։ Ավելի քան պարզ է, թե ինչ է կատարվում»,- նշեց նա։
Պատգամավորն ասաց, որ` ի պատիվ ավագանու անդամների, ամեն ինչ նորմալ է անցել։ Ինքը և Գեղամ Մանուկյանը Բերդում հետևել են ավագանու նիստին, որ ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում․
«2 օրից Աստղիկ Հակոբյանի երդման արարաողությունն է։ Եթե նորից խոչընդոտներ չլինեն՝ հույս ունեմ, որ երդման արարողությունից հետո համայնքապետը կանցնի իր պարտականությունների կատարմանը։ Չնայած ես ոչինչ չեմ բացառում, իշխանություններն ամեն ինչի ընդունակ են։ Այդ հարցով իրենց գերազանցող չկա, ամեն ինչ էլ կարող են անել, այդ օրն էլ կարող են անակնկալներ անել»։
Պատգամավորը նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ գործող, ընտրված համայնքի ղեկավարն իր պարտականությունները լիարժեք կատարի․« 2 օր անց ամեն ինչ պարզ կլինի, մեր կողմից ինչ հնարավոր է կանենք, որպես ամեն ինչ օրենքի շրջանակներում լինի»,- ավելացնեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Բերդի համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք»-ի թեկնածու Աստղիկ Հակոբյանը։ Նա ստացավ 11 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահրամ Սուքիասյանը ստացավ 8 ձայն։ «Արժանապատիվ սերունդ» դաշինքի թեկնածու Արթուր Սաֆարյանը՝ 2 ձայն։
Իշխանությունը մի շարք մեթոդների դիմեց իր թեկնածուին անցկացելու համար, սակայն հաջողության չհասավ։