կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 11:37
Քաղաքական

Ախուրյանում կրքերը չեն հանդարտվում, ՔՊ-ն չի հաշտվում պարտության հետ

Ախուրյանում կրքերը չեն հանդարտվում, ՔՊ-ն չի հաշտվում պարտության հետ

Ախուրյան խոշորացված համայնքում կրքերը չեն հանդարտվում: ՔՊ-ն ամեն գնով փորձում է դաշինքներից մանդատ կորզել, ընդ որում՝ դա անում է լկտիաբար, զոռբայությամբ. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Ախուրյան խոշորացվող համայնքի ղեկավարի պաշտոնի համար ՏԻՄ ընտրություններում 3 քաղաքական ուժ էր պայքարում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը, «Հաղթանակ» եւ «Ախուրյան» դաշինքները: Ախուրյան խոշորացված համայնքում իշխանություն ձեւավորելու համար «Հաղթանակ» եւ «Ախուրյան» դաշինքները հուշագիր են ստորագրել: Կոալիցիա կազմած երկու ուժերը ստացել են համայնքի ավագանու 27 մանդատից 14-ը, ՔՊ-ին բաժին է հասել 13-ը մանդատ:

Մելքոնյանի խոսքով՝ իշխանական ապարատը՝ չհաշտվելով այս իրողության հետ, բոլոր ուղղություններով լծվել է կոալիցիայից մեկ մանդատ կորզելու գործին:

«Խնդիր են դրել ամեն գնով Ախուրյանում իշխանություն ձեւավորել: Անիմաստ է՝ դաշինքները ամուր կանգնած է իրար կողքի: Չփորձեն ժողովրդի քվեի հետ խաղալ, մենք մինչեւ վերջ տեր ենք կանգնելու մեզ վստահված քվեներին: Չենք տրվելու իշխանական թեւի հրահրած սադրանքներին եւ թույլ չենք տալու, որ նենգ ճանապարհներով իշխանություն ձեւավորեն»,- ասաց նա:

Մելքոնյանը վստահեցնում ՝ դաշինքները միակամ են, հետքայլ չեն անելու, թե՛ դաշինքների ղեկավարները, թե՛ ավագանու անդամները ամուր են իրենց որոշոմներում:

                                                                                   Լիանա Սարգսյան