Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել ՏԻՄ ընտրություններում որոշ համայնքներում կրած պարտության հետ և, ըստ այդմ, հերթական գործընթացն են նախաձեռնել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ մի շարք խոշորացված համայնքներում, որտեղ իշխող ուժը պարտվել է վերջին ՏԻՄ ընտրություններում, իշխանություններին սպասարկող շրջանակները հասարակության շրջանում տարբեր տեղեկություններ են տարածում, համաձայն որոնց՝ առաջիկայում, մասնավորաբար գարնանը, այդ համայնքները ևս մեկ անգամ խոշորանալու են, ինչի արդյունքում տեղի են ունենալու նոր ընտրություններ։
Ի դեպ, այն համայնքների մեծ մասում, որտեղ իշխող քաղաքական ուժը ավագանիում ընդդիմություն է, տևական ժամանակ է՝ քպականները չեն մասնակցում ավագանու նիստերին՝ հայտարարելով, որ բոյկոտի քաղաքական որոշում ունեն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում