կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-26 01:28
Քաղաքական

ՀՀ ցանկացած քաղաքացի, որ գտնվում է այստեղ, ավելի շատ իշխանություն ունի, քան Նիկոլը. Արգիշտի Գևորգյան

Նիկոլ Փաշինյանն էլ փորձեց հանրահավաք իրականացնել, բայց ինքն էլ տեսավ, որ ունի փոքրաթիվ աջակիցներ, որոնք վարչական լծակներով էին ներկայացված այնտեղ։ Դրա ապացույցն արդեն կա, բազմաթիվ ԶԼՄ-ներ տարածում են, որ դրանք պետական աշխատողներ էին ու պետական աշխատանքի ժամին էին։ Կային նաև փոքրաթիվ մարդիկ, որոնք մեր հայրենակցիներն են,  սակայն մոլորյալի կարգավիճակում էին գտնվում և դեռևս հետևում են այդ խեղկատակին. այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ասաց ՀՅԴ ՀԵՄ վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանը։

«Նիկոլ Փաշինյանը խեղկատակ է, չի մնացել ոչ մի կառույց, որ նրա դեմ չի արտահայտել իր դիրքորոշումը և այսօր պատահական չէ, որ ԳՇ պետը հայտարարություն է արել։ Այդ հայտարարությունը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս որևէ հենարան չունի ՀՀ-ում և վտանգ է ներկայացնում երկրի ապագայի համար։

Նիկոլ Փաշինյանն այսօր որևէ իշխանություն չունի ՀՀ-ում և ինչպես հանրահավաքին ասեցին՝ նա «անգլուխ ձիավոր է»։ Նա չի տիրապետում իրավիճակին։ ՀՀ ցանկացած քաղաքացի, որ գտնվում է այստեղ, կանգնած է մեր կողքին, ավելի շատ իշխանություն ունի քան դեռևս վարչապետի աթոռին կառչածը։ Նա չի ուզում հարմարվի և ընդունի իրականությանը և հիվան է, որ արյուն է տենչում՝ ինչպես տենչացել է մարտի մեկին», - ասաց նա։

Ըստ Գևորգյանի՝ Փաշինյանը հոգեվարքի մեջ է, թվում է՝ կարող է իշխանությունը պահի, բայց անզոր է։ «Օրեցօր Հայրենիքի փրկության շարժման համակիրների թիվը մեծանում է և ես արդեն Վազգեն Մանուկյանին տեսնում եմ որպես ՀՀ նոր վարչապետ։