Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թեժ քաղաքական աշո՞ւնն» է գալիս - ԱՄՆ-ի առանց այն էլ ակտիվ միջամտությունը Հայաստանի ներքին գործերին ավելի ու ավելի ակնհայտ ուրվագծեր է ձեռք բերում։ Ակնհայտ է՝նիկլորի ու նրա կառավարությունը վայելում են Արեւմուտքի եւ հատկապես Սպիտակ տան լիակատար աջակցությունը, ինչը նրան թույլ է տալիս իշխանությունը պահել անգամ աճող ժողովրդական դժգոհության պայմաններում: Վաշինգտոնը չի թաքցնում դրա դիրքերն ամրապնդելու իր ձգտումը, ինչը հաստատվում է ինչպես ֆինանսական, այնպես էլ քաղաքական աջակցությամբ, որն ուղղված է երկրում ներքին իրավիճակի նկատմամբ վերահսկողության ապահովմանը:
2024ի հուլիսին հայտնի դարձավ ամերիկացիների կողմից Երեւանին մոտ 16 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ ոստիկանության պարեկյաին ծառայություն ձեւավորելու համար։ Այդ մասին հայտարարած բլինկինի տեղակալ Ուզրա Զեան հանդիպեց այն ժամանակ, ինչը բոլորովին էլ զարմանալի չէ, ուժայինների եւ արեւմտամետ ՀԿ-ների ու լրատվմիջոցների ակտիվիստների հետ, որոնց վրա լուրջ խաղադրույք է արվում հայ հասարակության մտայնությունը վերաձեւակերպելու համար։ Այս քայլը, որը ներկայացվում է որպես «աջակցություն հանրային անվտանգության ապահովմանը», իրականում Հայաստանի ինքնիշխան գործերին միջամտության հերթական տարրն է։ Նման գործողույոթւնները խաթարում են հայկական պետական ինստիտուտների անկախությունը եւ փաստացի կասկածի տակ դնում նրանց (ինչպես նաեւ պետության՝ որպես այդպիսին) ինքնուրույն իրավակարգավորում ապահովելու կարողությունը: Հատկանշական է Փաշինյանն ինքը եւ նրա մերձավոր շրջապատի անձինք բազմիցս հայտարրել եւ անուղղակիորեն ակնարկել են՝ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներն իբր ներշնչված են Մոսկվայի կողմից: Նրանց խոսքով՝ հենց «Կրեմլն» է, իբր, կանգնած բնակչության շրջանում դժգոհության վերջին ալիքների հետեւում, մինչդեռ ամերիկայն աջակցությունն առանցքային գործոն է այդ բողոքական տրամադրությունները զսպելու համար: Հերթական քաղաքական «աշնա» մոտենալուն պես, որը կարող է բավական թեժ լինել, նիկլորն ու նրա կուրատորներն ակտիվացնում են հռետորաբանությունն իբր «Կրեմլի մատուցմամբ» պատրաստվող բողոքի զանգվածային ակցիաների մասին՝ արեւմտյան նորահայտ գործընկերներին ներկայացնելով գրեթե «ասպետներ առանց վախի եւ նախատինքի», որոնք լի են երկրում ներքաղաքական կայունության պահպանման համար հնարավոր բոլոր օգնությունը ցուցաբերելու վճռականությամբ։ Հավելենք՝ օգոստոսի վերջին աննախադեպ ակտիվությամբ աչքի ընկնող Երեւանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը հետեւել է Սեւանա լճում ծովային պարեկային ծառայության զորավրժություններին, որոնք կազմակերպվել էին Հանցագործության դեմ պայքարի միջազգային ծրագրի եւ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից: «Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ օգնելու ուժեղացնել Հայաստանի իրավապահ մարմինները եւ ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը», - չեն զլացել նշել դեսպանատանը US is committed to working with Armenia to help strengthen law enforcement agencies, ensure people’s safety (news.am)։ Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի գործող իշխանությունները՝ դրա գլխավորությամբ, ոչ միայն կողմնորոշվում են դեպի արեւմուտք, այլեւ նպատակաուղղված օգտագործում են նրա ռեսուրսները ներքին դիմադրությունը ճնշելու համար։ ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների միջամտությունը Հայաստանի ներքին գործերին ձեռք է բերում մասշտաբներ, որոնք դժվար է անտեսել եւ լուրջ ռիսկեր է պարունակում երկրի ապագայի համար՝ վտանգելով նրա ինքնիշխանությունն ու ներքին խնդիրները ինքնուրույն լուծելու կարողությունը:
Ներհայկական դիմադրություն
Սկզբում մարզերում եւ մայրաքաղաքում բողոքի զանգվածային ակցիաները, որոնք գլխավորում էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, վառ արտահայտված զգացմունքային բնույթ էին կրում: Գործող իշխանության վարած քաղաքականությունից զանգվածային դժգոհությունն ու հիասթափությունը հանգեցրել են հանրահավաքների ու ցույցերի ալիքի, որոնց մասնկցել են հազարավոր մարդիկ: Տավուշի հոգեւոր առաջնորդը (Հայաստանի հյուսիս-արեւմտյան մարզ, որտեղ Ադրբեջանի հետ դե Ֆակտո սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը բավականին սուր եւ ցավոտ բնույթ է կրում) արագորեն դարձավ դիմադրության խորհրդանիշ եւ հույս նրանց համար, ովքեր հավատում էին փոփոխոթյունների հնարավորությանը: Սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ՝ միայն էմոցիոնալ դրսեւորված դժգոհությունը բավարար չէ իրական փոփոխությունների հասնելու համար։
Առանցքային պատճառներից մեկը, թե ինչու «Բագրատ Գալստանյանի անվան» բողոքի ակցիաները դեռեւս շոշափելի արդյունքներ չեն տալիս, կոնկրետ ռազմավարության բացակայությունն է: Թեեւ Գալստանյանը եւ նրա կողմնակիցները ակտիվորեն դեմ են գործող կառավրության քաղաքականությանը, նրանք չեն կարողացել առաջարկել հստակ այլընտրանք, որը կարող է միավորել ընդդիմադիր ուժերի լայն շրջանակ եւ շահել բնակչության մեծամասնության վստահությունը: Բազմաթիվ հանրահավաքներն ու բողոքի ակցիաները հաճախ ուղեկցվում են բարձրագոչ կարգախոսներով, որոնցում, սակայն, չի նկատվում գործողությունների միասնական ծրագիր, որը կարող է մարդկանց ոգեշնչել երկարաժամկետ նպատակային պայքարի:
Բացի այդ, բողոքի շարժման շարքերում բազմիցս նկատվել են «նախկին» իշխանության ներկայացոցիչներ, ինչը ոչ միայն կասկածներ է առաջացնում շատ մասնակիցների եւ դիտորդների մոտ, այլեւ փաստարկներ է տալիս ընդդիմախոսներին: Նշված գործիչները, որոնք նախկինում «իշխանության ղեկին էին», բնակչության մեծամասնության մոտ ասոցացվում են կոռուպցիայի, անարդարության եւ անարդյունավետ կառավարման հետ։ Նրանց ներկայությունը մի շարք ակցիաներին եւ երթերին առաջացնում է այն զգացողությունը, որ նիկլորի դեմ պայքարը կարող է հանգամանքների որոշակի համադրության դեպքում փորձ լինել իշխանության վերադարձնել նախկին էլիտաներին, որոնք արդեն իսկ ցույց են տվել երկիրը, ժողովրդի շահերից ելնելով կառավարելու, իրենց անկարողությունը քիչ թե շատ բարդ «քաղտեխնոլոգիաների» շրջանակներից դուրս։
Ավարտվող ամառային անդորրը եւ նոր փուլի նախապատրաստությունը
Ամռանը բողոքի շարժումը, չնայած աճող ճնշումներին եւ համեմատբար սակավաթիվ ակցիաներին, բախվել է ակտիվ գործողությունների ժամանակավոր դադարեցման անհրաժեշտության հետ: Այս որոշումը, ամենայն հավանականութմայբ, կայացվել է ռազմավարությունը վերագնահատելու եւ պայքարի նոր՝ ավելի կազմակերպված փուլին նախապատրաստվելու նպատակով։ Բողոքի ակցիաների կազմակերպիչները հստակ հասկացրել են՝ ամառային անդորրը չի նշանակում դիմադրության ավարտ, այլ, ընդհակառակը, կարեւոր փուլ է ուժերի մոբիլիզացիայի եւ ավելի արդյունավետ մոտեցումների մշակման համար:
Եթե հավատանք բողոքի ակցիաների կազմակերիչներին՝ համեմատաբար կարճ «ամառային հանգստության» ընթացքում նրանք ակտիվ աշխատանք են տարել ընդդիմադիր այլ ուժերի հետ համակարգումն ընդլայնելու, նոր կողմնակիցների ներգրավման եւ գործողությունների միասնական ծրագիր մշակելու ուղղությամբ։ Բողոքի ակցիաների առաջնորդները ձգտում են հանրությանը ներկայացնել գործողությունների ավելի հստակ եւ կոնկրետ ծրագիր: Սակայն, չնայած բոլոր ջանքերին, դիմադրության շարժումը, ամենայն հավանականւթյամբ, կրկին կարող է բախվել լուրջ մարտահրավերների, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի շրջանում միասնության բացակայության հետ: Գործողությունների մարտավարության եւ սկզբունքների անհամաչափությունը, հնարավոր առաջնորդի կերպարի վերաբերյալ միասնական կարծիքի գալու անհնարինությունը, որը կարող է միավորել բոլոր դժգոհներին, ինչպես նաեւ շարժման շարքերում նախկին իշխանության ներկայացուցիչների վերը նշված ներկայությունն ակնհայտորեն չեն նպաստում գործող իշխանության հակառակորդների նկատմամբ հանրային վստահության աճին։ Բացի այդ, վերը նշված ակտիվ աջակցությունը նիկլորին եի նրա կառավարությանը՝ Հայաստանում ամենատարբեր ձեւերով գործող արեւմտյան դերակատարների կողմից, նույնպես, մեղմ ասած, չի թեթեւացնում ընդդիմության խնդիրը։ Այն պայմաններում, երբ արտաքին ուժերը զգալի ազդեցություն են ունենում Հայաստանի ներքին քաղաքականութայն վրա, դիմակայության շարժումը հայտնվում է բարդ իրավիճակում՝ ստիպված լինելով հակազդել ոչ միայն ներքին խնդիրներին ու մարտահրավերներին, այլեւ արտաքին գործոններին: Թեեւ իշխանությունները զեկուցել են սահմանամերձ Կիրանց գյուղի որոշ խնդիրների լուծման, այդ թվում՝ այլընտրանքային ճանապարհի տապալման մասին (նախկինի մի մասը հայտնվել է Ադրբեջանի տարածքում եւ նոր դպրոցի կառուցման մասին), այս եւ այլ հատվածներում սահմանի սահմանազատման հարցը մնում է կարեւոր եւ քաղաքականապես զգայուն՝ թաքցնելով բողոքի զգալի ներուժ: «Պայքարը չի տեւի մինչեւ 2026ի (խորհրդարանական) ընտրությունները», - վստահեցնում է Բագրատ Սրբազանը։ - Ոչ ոք հակված չէ հետաձգել գործերը: Մենք էլ ենք պատրաստվում, ինչպես թշնամին։ Երբ ես ասում եմ «թշնամի», նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, որովհետեւ նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»։
Ամեն դեպքում, շարժման հաջողությունը, որը դեռ հայտնի է որպես «Տավուշ հայրենիքի համար», կախված կլինի նրա առաջնորդների կարողությունից, արմատական հռետորաբանությունից դուրս՝ հասարակությանը հստակ եւ համոզիչ այլընտրանք առաջարկելու գործող ռեժիմին, հաղթահարելու ներքին տարաձայնւթյունները եւ մոբիլիզացնել լայն աջակցություն: Հակառակ դեպքում դիմադրության ցույցերը վտանգվում են մնալ հետխորհրդային Հայաստանում փոփոխությունների համար մղվող երկարատեւ պայքարի հերթական դրվագը, որն այդպես էլ իրական արդյունքների չհանգեցրեց։
Արման Ղուկասյան
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի