Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունվարի 23-ից 25-ը անցկացվում է «New Wave» («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնը: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողներից 4-ի ֆիլմերը անցել են ընտրության նախնական փուլը, ապա մաս են կազմել մրցութային 29 ֆիլմերի:
Ուսանողական չորս ֆիլմերը ընտրված երկրների ֆավորիտ եռյակում են: Մրցութային ֆիլմերի առաջին հորիզոնականում Բուլղարիան է՝ 14 ֆիլմ, երկրորդ հորիզոնականում Ռուսաստանը՝ 5 ֆիլմ, երրորդում՝ Հայաստանը՝ 4 ֆիլմ: Մրցութային փուլում են նաեւ թուրք երկու ուսանողների աշխատանքները, մեկական աշխատանք՝ Ադրբեջանից, Կոսովոյից, Սերբիայից եւ Վրաստանից:
Կինոփառատոնի մրցութային փուլում են մեր հետեւյալ ֆիլմերը` Արեն Մալաքյանի «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով», Լուսինե Պապոյանի «Պատահական հանդիպում», Նահապետ Սարգսյանի «Тоска», Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթ»:
Փառատոնին մասնակցելու համար Բուլղարիա է մեկնել նոմինացված ուսանողներից Արեն Մալաքյանը: Փառատոնի արդյունքները կհրապարակվեն հունվարի 25-ին` փակման հանդիսավոր արարողության ժամանակ: