Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ նախընտրական գործընթացներն իրենց կնիքը կթողնեն քաղաքական գործընթացների վրա, սակայն առաջիկայում դրանք կընթանան իրենց բնականոն հունով. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Սակայն «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի կանխատեսմամբ` աշունը կարող է թեժանալ` կապված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ:
«Մոտենում է քաղաքական պահ, եւ եթե դրան գումարվեն սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր, ապա այդ քաղաքական պահը կարող է դառնալ նոր, բավականաչափ հզոր հակաիշխանական շարժման սկիզբ: Սերժ Սարգսյանը, հասկանալով այս ամենը, պիտի փորձի կենտրոնացնել ամբողջական իշխանությունն իր ձեռքում` այդ գործընթացներին դիմագրավելու համար»,- ասաց ՆԺԿ առաջնորդը:
Ի դեպ, նախընտրական շրջանում «Նոր ժամանակներն» ինքնուրույն կշարունակի իր գործընթացը, այս պահին փաստացի բանակցություններ որեւէ մեկի հետ չի վարում, որովհետեւ, Ա. Կարապետյանի խոսքով, Հայաստանում չկան ուժեր, որոնք գտնվում են երեք նախագահների եռանկյունուց դուրս: