|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ավելի քան 300 մարդ Է տուժել, 8-ը ՝ զոհվել Լիբանանում տեխնիկայի պայթյունների ժամանակ։ Վիրավորների մեծ մասը դեմքի, աչքերի, քթի, ձեռքերի (հիմնականում մատների) և որովայնի ստորին հատվածի տարբեր վնասվածքներ ունեն:
Իսրայելի երկրորդ կիբերհարձակման մասին գլխավորը․
- Նախ պայթեցին «Հըզբոլլահի» այն անդամների ռացիաները, որոնք ներկա էին շիաների ռազմականացված կազմակերպության պարագլուխներից մեկի որդու՝ Ալի Ամմարի հուղարկավորության թափորին։ Այնուհետև մնացած սարքերը սկսեցին պայթել ամբողջ երկրում ռադիոընդունիչների հետ միասին։
- Ամբողջ Լիբանանով մեկ պայթած ռացիաները Ճապոնական ICOM ընկերության նոր խմբաքանակից էին։ Մասնավորապես՝ Icom v82 մոդելը:
- Փեյջերներից, ռացիաներ և ռադիոընդունիչների հետևից սկսեցին պայթել նոութբուքերը, հեռախոսները, սկուտերները, մեքենաները և մատնահետքերի սկաները: Առաջին ժամվա ընթացքում վիրավորվել է մոտ 100 մարդ Բեյրութում, Բեքաայում, Նաբաթիայում և Լիբանանի հարավում: