|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի մեծ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ճապոնիայում ամերիկյան ռազմաբազայի առկայությանը. հայտնում է РИА Новости-ն: Նա հիշեցրել է, որ Օկինավայում արդեն վաղուց ամերիկյան ռազմաբազա գոյություն ունի:
«Մենք չենք հասկանում Ճապոնիայի ինքնիշխանության մակարդակը բազաների տեղակայման մասին որոշումներ կայացնելիս: Այսպես` Օկինավայի նահանգապետը դեմ է, սակայն ոչինչ չի կարողանում անել: Բոլորը դեմ են, բայց դա տեղի է ունենում»,- ասել է Պուտինը:
«Մենք չգիտենք` ինչ կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- հավելել է նա:
Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ ՌԴ-ն հետաքրքրված է Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագրի ստորագրմամբ` հաշվի առնելով անվտանգության հարցերը: