|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեհյուն Բայրամովն ընդունել է ԵՄ նոր դեսպան Մարիանա Կույունջիչին։
Ի թիվս այլ հարցերի, հաղորդվում է, որ Բայրամովը զրուցակցին մանրամասն տեղեկացրել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների մասին:
Նշվում է, թե կարևորվել են վաշինգտոնյան հանդիպման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խաղաղության օրակարգի առաջմղման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։
Մարիյանա Կույունջիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ իր գործունեության ընթացքում կներդնի բոլոր ջանքերը ԵՄ–Ադրբեջան օրակարգի առաջմղման համար: