կարևոր
2884 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-27 10:40
Քաղաքական

Հայկ Մարությանը սկսել է տատանվել. ներկայացումները չեն արդարացրել. «Ժողովուրդ»

Հայկ Մարությանը սկսել է տատանվել. ներկայացումները չեն արդարացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկ Մարությանը սկսել է տատանվել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցում. Մոնոներկայացումներն էլ չեն արդարացրել սպասելիքները. համենայնդեպս նրա շրջապատում այդպես են ներկայացնում իրավիճակը:

Ինչպես առիթ ունեցել ենք գրելու,
2023թ.-ին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են. թե՛ ուժային կառույցները, թե՛ քաղաքական ուժերը պատվիրում են սոցհարցումներ, ավագանու անդամների ցուցակներն են ճշգրտվում և այլն:

Մեր աղբյուրները հայտնում են, որ ամենաանկումային տրամադրությունը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ է, նախ քաղաքապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո վերջինս ըստ էության մնացել է առանց թիմակիցների, նրանց հիմնական մասը կամ տեղավորվել են այլ աշխատանքների կամ այլևս չեն պատրաստվում մտնել ընտրապայքարի մեջ` համարելով Հայկի հաղթանակի շանսերը քիչ հավանական:

Ստեղծված իրավիճակը փոխելու և քաղաքական ռեստարտի համար Մարությանը սկսեց մոնոներկայացումների շարք, որոնց մեկնարկն ուղղորդվեց լուրջ PR ակցիաներով ու շատերը գնեցին տոմսեր՝ սպասելով ցնցող բացահայտումների: Բայց, երբ մեկնակեցին առաջին ներկայացումները, սոցցանցերում, մեդիա հարթակներում եղան հիմնականում հիասթափեցնող գրառումներ ներկայացման որակի, բովանդակության մասին: Շատերն այն համարեցին անորակ, ոչինչ չասող հերթական շոուն, որտեղ գովազդն ավելի ուժեղ էր, քան բովանդակությունը:

Իհարկե կարգին Հայկոն արդեն հասցրել է լուրջ գումար աշխատել, սակայն տոմսերի վաճառքի անկմանը զուգահեռ այդ թիվն անշեղորեն իջնելու է, իսկ այն որ տոմսերի վաճառքի խնդիր կա, կարելի է ենթադրել սոցցանցերում վճարովի գովազդի ինտենսիվության աճով:

Դրան զուգահեռ իշխանկան թեկնածուն է ակտիվացել. Տիգրան Ավինյանը առանց փողկպի փողոցներում է՝ տպավորություն ստեղծելով, որ խիստ անհանգստացած է քաղաքապետարանի վատ աշխատանքի պատճառով: Իսկ որ քաղաքապետքրանը որոշումներ չի կայացնում, ամեն ինչ ինքնահոսի է, դա փաստ է։

Մի խոսքով, հուսանք, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում առաջ կգան կշիռ ունեցող այլ թեկնածուներ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում