կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-28 11:58
Մշակույթ

Օպերայի թատրոնի թատերաշրջանի բացման ներկայացումները նվիրվում են Սերգեյ Դանիելյանի հոբելյանին

Օպերայի թատրոնի թատերաշրջանի բացման ներկայացումները նվիրվում են Սերգեյ Դանիելյանի հոբելյանին

Մեկնարկում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր թատերաշրջանը: Թատրոնն իր 81-րդ թատերաշրջանը սկսում է Ջ. Վերդիի «Աիդա» օպերայով:

 

Սեպտեմբերի 8-ին «Աիդա» օպերան կներկայացվի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կ. Դուրգարյանի ղեկավարությամբ, իսկ 10-ին թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը կղեկավարի հրավիրյալ դիրիժոր Վան-Յու Նին /Թայվան/: Թատերաշրջանի բացման ներկայացումները նվիրվում են օպերային երգիչ, տենոր Սերգեյ Դանիելյանի ծննդյան 85-ամյակին:

 

Նոր թատերաշրջանի բացման ներկայացմանը հանդես կգան Ս. Դանիելյանի ուսանողները՝ օպերային երգիչներ Գևորգ Հակոբյանն ու Հովհաննես Այվազյանը:

 

Սերգեյ Դանիելյանը ծնվել է 1929 թվականին: Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1957 թվականից աշխատել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: Տասնամյակներ շարունակ արտիստը կերտել է դրամատիկ տենորի այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Օթելլո, Ռադամես, Կանիո, Կավարադոսի, Խոզե, Տոնիո, Էդիպ արքա, Գերման և այլ դերերգեր: 1967 թվականին Ս. Դանիելյանն արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1968 թվականից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: