Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մամուլում լուր տարածվեց, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գնացել է Ստեփան Դեմիրճյանի մոտ ու խնդրել, որ Երեւանի ավագանու գալիք ընտրություններին մասնակցի վերջինիս գլխավորած ՀԺԿ ցուցակով, սակայն մերժում է ստացել: Մեզ փոխանցեցին, որ Մարությանի առաջադրումը ցանկանում են կազմակերպել հենց իշխանությունները, որպեսզի գոնե որոշակի մրցակցային ֆոն ստեղծեն Տիգրան Ավինյանի համար:
Մասնավորապես՝ ընտրություններից առաջ անցկացող հարցումները ցույց են տալիս, որ, բացի իշխանական թեկնածուից, այլ մարդու անուն նույնիսկ դժվարանում են հիշել երեւանցիները, ու վտանգ կա, որ Ավինյանի ընտրությունը կարող է անցկացվել շատ պասիվ, մասնակիցների թիվը կարող է չհասնել նույնիսկ 30 տոկոսի:
Իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ թե՛ ՔՊ-ում, թե՛ Տիգրան Ավինյանի թիմում փորձում են ամեն բան անել, որպեսզի իրենց սպասվող հաղթանակը ստանա մրցակցային շղարշ, իսկ լավագույն թեկնածուն հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է: Վերջինս հիմա զբաղված է իր սիրելի գործով՝ ներկայացումներ տալով, գովազդային հոլովակներում նկարահանվելով, ու չի ցանկանում նորից կոստյում հագնել, գործի գնալ, խնդիրներ լսել, բայց ոչինչ բացառված չէ:
Ընդդիմադիր որոշ գործիչներ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ Մարությանին առաջադրելու համար իշխանությունները եւս մեկ պատճառ ունեն. սրանով ուզում են ցույց տալ, որ, 2018թ.-ի համեմատ, Մարությանի աննշան վարկանիշն արձանագրելով՝ Նիկոլն ու իր թիմն ակնառու կդարձնեն, թե որքան շատ են բոլորն իրենից կախված, ու ինչքան քիչ ձայն կարող են հավաքել նրանք, երբ «հեռանում են» Փաշինյանից:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում