Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 22-ին «Հայաստան» խմաբկցության պատգամավորներն այցելել են Տավուշի մարզ, հանդիպել բնակիչների հետ: Զրույցների, մտահոգությունների առանցքը սահմանամերձ բոլոր բնակավարերի բնակիչների համար նույնն էր՝ անվտանգություն, բանակ, Արցախ:
Պատգամավորների հետ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը, ով ամիսներ շարունակ գտնվում էր անազատության մեջ: Նա հարց ուղղեց պատգամավորներին՝ ասելով, որ այսօր ժողովուրդը հոգով պատրաստ չէ հաղթանակի, ինչպես են պատկերացնում պատերազմի դեպքում հաղթանակը:
«Ինչպե՞ս է չափվում պետությունների ռազմական հզորությունները։ Էստեղ լուրջ տեղ է տրվում ժողովրդի ռազմական կամքին։ Ամենից առաջ գաղափարական պատրաստվածությունն է, որի մեջ մտնում է հայրենասիրությունը, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը՝ այս ամենը միասնության գաղափարի մեջ դնելով։ Եթե ժողովրդի մոտ ձևավորում է մի մտածելակերպ, որ այս էլ տանք՝ կլինի խաղաղություն, իմանալով տարածաշրջանի մեր հակառակորդ թշնամիների հոգեբանությունը, երբեք միակողմանի ինչ-որ զիջման գնալու պայմանը երբևիցե խաղաղության համար հիմք չի կարող հանդիսանալ։ Չի կարող լիել այդպես, որ տարածքներ տալով գնաս խաղաղության»,- պատասխանեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Պատգամավորը նշեց, որ միջազգային երաշխիքները, դա ընդգրկվածության ունեցող արտաքին քաղաքականությունն է, խելացի բանակցային գործընթացն է։
«Անվտանգություն կարող ենք ձեռք բերել այս երկուսի համադրմամբ։ Երբ կռվում են երկու մարդ, մեկը ուժեղանում է, պահպանում իր արժանապատվությունը, կամ եթե չի կարողանում՝ գնում է բանակցում ինչ-որ մեկի հետ, որ զբաղվի իրենով, որ գան երկու մարդու միջև վեճին հանգուցալուծում տան»։