կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-24 13:35
Իրավական

Երկու օրում ՀՀ-ում մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպք է գրանցվել

Երկու օրում ՀՀ-ում մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպք է գրանցվել

 

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 22-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված` մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 16-ը, խարդախության` 12, խուլիգանության` 2 և կողոպուտի 2 դեպքերը նույնպես բացահայտվել են:

 

Բացահայտվել է նաև գողության 18 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք: Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 2 մարդ զոհվել է, 40-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: