06 02 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.27 |
GBP | ⚊ | 490.04 |
GEL | ⚊ | 150.5 |
RUB | ⚊ | 5.71 |
USD | ⚊ | 396.02 |
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելով հերթական անգամ արձանագրվում է, որ կալանավորումը պատժիչ գործիք է, այլ ոչ թե խափանման միջոց, իսկ այլ խափանման միջոցները անտեսվում են համակարգված մոտեցմամբ: Ակնհայտ է, որ կալանավորման անհրաժեշտ հիմքերն առկա չէին տվյալ դեպքում: Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները կարող էին քննություն անել առանց այս ռեպրեսիվ ու անընդունելի վարքագծի: Այս մասին գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Իրավունքի ու օրենքի տրամաբանությունը և սկզբունքն այն է, որ կալանավորումը բացառիկ, իրապես հազվադեպ դեպքերում պետք է կիրառվի, բայց Հայաստանում իրավապահ համակարգը գիտակցված մեղմ ասած շեղվել է այդ սկզբունքից` նույնիսկ արժեզրկելով այն: Սա նորություն չէ:
Ցավալիորեն այս սկզբունքը արժեզրկելու մեջ հստակ դերակատարում ունեցել է նաև նույն գործով կալանավորված այլ անձ, ապահովելով խայտառակ ապօրինի կալանավորման որոշումներ, բայց հստակ է նաև, որ անկախ անձերից, անկախ վերաբերմունքից կալանավորումը չպետք է այսպես կիրառվի:
Վստահ եղեք կալանքի ֆետիշին վերջ տրվելու է..»,- գրել է Վարդևանյանը։