|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Սեպտեմբերի 11-ից հետո Արտակարգ դրությունն այլեւս չի երկարաձգվի»,- այս մասին այսօր հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Սակայն, փաթերին դեմ արտահայտվեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շեշտելով, որ դեռեւս հունիսին նախագիծը շրջանառվել է մի շարք պետական մարմինների հետ, բայց Մարդու իրավունքների պաշտպանին չի ուղարկվել․ «Այս մեծ փաթեթը մեզ ուղարկվել է օգոստոսի 25-ին, մեկ օր ժամկետով։ Մեկ օրվա ժամկետով 20 էջից ավելի առաջարկներ ենք ներկայացրել երեկ»,- ասաց Ա․ Թաթոյանն ու շեշտեց, որ մի քանի դիտողություններ են ներկայացրել։
Այստեղ նիստը վարող վարչապետ Փաշինյանն արձագանքեց, հայացքն ուղղելով Ռուստամ Բադասյանին․ «Ես ուզում եմ հասկանալ, այս գործելակերպին ե՞րբ է վերջ դրվելու, սա ինչքա՞ն է շարունակվելու։ Եկեք դադարեցնենք․ կգնաք, կքննարկեք, մինչեւ ստորագրման բերելը։ Կառավարոսւթյան նիստը այն վայրը չի, որ որոշենք թե տեքստում ստորակետը որտեղ պետք է դնենք․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում․